ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններն արդյունք չեն տվել. Reuters

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն, սակայն ժամկետները հստակ չեն։

Հելսինկին և Ստոկհոլմը մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։

Անկարան դեմ է այդ երկրների անդամակցությանը պնդելով, որ դրանք աջակցում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կդադարեն աջակցել ահաբեկիչներին, ինչից հետո Թուրքիայի առարկությունները կարող են վերանալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button