ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի NASAMS հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Դրանք կլինեն Ուկրաինային 820 միլիոն դոլար ռազմական օգնության նոր փաթեթի մի մասը, որը հայտարարվել էր Պենտագոնի կողմից անցած շաբաթ: Ուկրաինական կողմը վաղուց էր խնդրում այդ համակարգերը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ ուկրաինական բանակին NASAMS տրամադրելու որոշման համար։

«Սա մեծացնում է մեր հողն ու երկինքը պաշտպանելու մեր կարողությունը»,- գրել է Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերում։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը, կիրակի օրը Կիևում, հանդիպելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, խոստացել է Կիևին նոր ռազմական օգնություն տրամադրել՝ ներառյալ զրահամեքենաներ և անօդաչու սարքեր:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում, 3-ը հուլիսի, 2022թ․

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում, 3-ը հուլիսի, 2022թ․

Ավստրալիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Ուկրաինա կատարած իր առաջին այցի ժամանակ Ալբանիզը Կիևում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի «հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնություն»՝ չհստակեցնելով՝ դա ամերիկյան, թե՞ ավստրալական դոլար է։

100 միլիոն ԱՄՆ դոլարը համարժեք է 68 միլիոն ավստրալական դոլարին։

Ալբանիզն Ուկրաինա էր ժամանել ուրբաթ օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button