ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. Ազգային ժողովը, 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պաշտպանության մասին օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։

Ըստ այդմ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նա չլինի նախարարին փոխարինող անձը։ Գերատեսչության ղեկավարի բացակայության պայմաններում սովորաբար առաջին տեղակալն է նրան փոխարինում, բայց իշխանությունը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյայի դեպքում հատուկ կարգավորում է մտցնում։

Երեկ քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով փոփոխությունների նպատակի մասին՝ ասաց․ – «Առաջարկության նպատակն է բարելավել Զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»։ Թե ինչպե՞ս, չբացատրեց։

Թեև կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով, պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց՝ պաշտպանության նախարարը քաղաքացիական է, քաղաքական թիմի անդամ, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ զինվորական, իշխանությունը այս փոփոխությամբ քաղաքականացվում է զինվորական ամենաբարձր պաշտոնը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button