FBI. «Արևմուտքի համար ամենալուրջ սպառնալիքը Չինաստանն է»

Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարները վստահ են՝ Արևմուտքին սպառնացող ամենալուրջ երկարաժամկետ վտանգը չինականն է, նախօրեին Լոնդոնում՝ Միացյալ Թագավորության Անվտանգության ծառայության (MI 5) ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիսթոֆեր Ռայը։

«Մենք շարունակաբար տեսնում ենք, որ չինական կառավարությունն է, որ լրջագույն երկրաժամկետ սպառնալիք է հանդիսանում մեր տնտեսության և ազգային անվտանգության համար։ Չինական կառավարությունը հակված է գողանալ ցանկացած [արևմտյան] տեխնոլոգիա, որ նպաստում է ձեր ընկերության հաջողությանը, օգտագործել այն, վնասել ձեր ընկերությանը և գերիշխանություն հաստատել շուկայում», – հայտարարում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը։

Ռայի խոսքով՝ փորձագիտական շրջանակներում առկա հույսերը, թե Չինաստանի տնտեսական զարգացումը ի վերջո կհանգեցնի այդ երկրի ժողովրդավարացմանը, չեն արդարացել։

«Փոխարենը Չինաստանի կոմունիստական կուսակցությունը շահ ունի մեր ժողովրդավարական մեդիայում և իրավական համակարգում։ Ցավոք սրտի, ոչ թե ընդօրինակելու այլ դրանք սեփական շահերին ծառայեցնելու առումով», – հայտարարում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button