Իշխան Սաղաթելյանը հերքեց խորհրդարան վերադառնալու լուրերը

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է իր այն օրակարգով, որը «ձևավորել է մեր ժողովուրդը այս հրապարակում», հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր հանրահավաքի ժամանակ: Նա սուտ որակեց լուրերը, թե իրենց պատգամավորները պատրաստվում են աշնանը վերադառնալ Ազգային ժողով:

Իսկ օրակարգը, որով կարող են վերադառնալ, սա է. «Այդ օրակարգը հստակ է` Նիկոլի հեռացում, Հայաստանին, Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, Հայաստանի ու Մարմնավաճառներ կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնություններ: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ», – շեշտեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Սաղաթելյանը` հավելելով, որ իրենց փողոցային պայքարն այլընտրանք չունի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button