«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

Ռուսական «Գազպրոմը» այսօր առավոտյան դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա՝ «գազի դուրսբերման պայմանների խախտման պատճառով»։ Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով РИА Новости-ին։

Նախօրեին լատվիական Latvijas Gaze ընկերությունը հայտարարել էր, որ սկսել է ռուսական գազ գնել միջնորդի միջոցով։ Ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը չի նշել նոր մատակարարի անունը։ Ըստ Կալվիտիսի, ընկերությունը հնարավորություն չունի գազ գնել անմիջապես «Գազպրոմ»-ից, քանի որ դրա դիմաց վճարումը ռուբլով է։

Մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց «ոչ բարեկամական երկրները» պետք է վճարեն ռուբլով։ Մոսկվան այդ ցանկում շուրջ հինգ տասնյակ երկիր է ներառել՝ հիմնականում արևմտյան պետություններ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button