Կտրուկ վատացել է Անատոլի Չուբայսի առողջական վիճակը

Կտրուկ վատացել է մինչև Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած, 90-ականներին Ռուսաստանում իրականացված տնտեսական բարեփոխումների ճարտարապետ համարվող Անատոլի Չուբայսի առողջական վիճակը։ Այս մասին նախօրեին սոցիալական ցանցերում գրել է հայտնի հաղորդավար Քսենիա Սոբչակը՝ վկայակոչելով Չուբայսի կնոջը։

Սոբչակի տեղեկություններով՝ Չուբայսն այժմ գտնվում է եվրոպական հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։

«Նրա ոտքերն ու ձեռքերն անսպասելիորեն դադարել են գործել, վիճակն այժմ միջին ծանրության է», – գրել է Սոբչակը։

Նախնական տեղեկությունների համաձայն, Չուբայսի մոտ «Գիյեն-Բարեյի սինդրոմ» հիվանդությունն է ախտորոշվել։ Բժիշկների պնդմամբ, այս հիվանդության ժամանակ հակամարմինները գրոհում են հիվանդի նյարդային համակարգը՝ խնդիրներ ստեղծելով նրա շարժունակության, առավել ծանր դեպքերում նաև շնչառական օրգանների գործունեության համար։

Չուբայսը վերջին 30 տարիներին Ռուսաստանում մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել․ 90-ականներին աշխատել է նախագահ Ելցինի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոններում, հետագայում զբաղեցրել է «ՌԱՕ ԵԷՍ» և «Ռոսնանո» ընկերությունների ղեկավարի պաշտոնները։

Վերջին տարիներին Չուբայսն աշխատում էր որպես կայուն զարգացման և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով Ռուսաստանի նախագահի խորհրդական։ Այս մի պաշտոնից Չուբայսը հրաժարական էր ներկայացրել Ուկրաինայումպատերազմի մեկնարկից անմիջապես հետո՝ լքելով Ռուսաստանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button