Իսրայելը հրթիռակոծել է Լիբանանի տարածքը

Այսօր վաղ առավոտյան Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ հարվածների թիրախում ռազմական այն ենթակառուցվածքներն էին, որոնք օգտագործվել էին նախօրեին՝ Իսրայելի հյուսիսային մի շարք բնակավայրերի հրթիռակոծության ընթացքում։ «Հիմնական հարվածները հասցվել են հրթիռային կայաններին», – հաղորդում են իսրայելցի զինվորականները։

Լիբանանում բնակվող շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլա» շարժման հետ առնչություններ ունեցող «Ալ Մանար» հեռուստաալիքը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն ընդհանուր առմամբ երկու հարված են հասցրել Լիբանանի հարավում՝ Մահմուդիա քաղաքի մերձակայքում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button