Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են հարավկովկասյան ու միջազգային գործընթացները

Պաշտոնական այցով Հայաստանում է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Նրան այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնյաները քննարկել են ինչպես միջազգային ասպարեզում տեղի ունեցող, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, հաղորդում է կառավարության լրատվականը:

Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը խոսել են նաև տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին` պատրաստակամություն հայտնելով ընդլայնել գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալները:

Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն էլ այս հանդիպմանը զուգահեռ ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ` ցույց տալու, որ, ինչպես նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «իշխանությունը չունի որևէ մանդատ` բանակցություններ վարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու հայ ժողովրդի անունից»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button