Դատարանը մերժեց կալանքից ազատ արձակել Աղվան Հովսեփյանին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստում մերժեց կալանքից ազատ արձակել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Նման միջնորդություն էր ներկայացրել նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նախկին գլխավոր դատախազի ազատության համար դատարանին առաջարկվել էր 80 միլիոն դրամ գրավ: Փաստաբանները պնդում են, որ 69-ամյա Աղվան Հովսեփյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող պահվել անազատության մեջ: Մինչդեռ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը:

Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Նախկին գլխավոր դատախազին վերագրող հանցագործությունները, ըստ իրավապահների, տեղի են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button